Բաժանորդի պարտք



Մեր գտնվելու վայրը

ք. Ստեփանակերտ, Սասունցի Դավթի - 64 շենք

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային Էներգետիկան
 

Լեռնային Ղարաբաղի տնտեսության մեջ շուրջ 90-ամյա պատմություն ունեցող էներգետիկան զարգացման դժվարին ճանապարհ է անցել:

1923 թվականին Ստեփանակերտի Արմենավան թաղամասում տեղադրված 35կՎտ հզորության դիզելային գեներատորը առաջին էլեկտրական լամպը վառեց Ստեփանակերտում, իսկ 1930 թվականին Կար-Կառ գետի վրա կառուցված 480կՎտ հզորության առաջին հիդրոէլեկտրակայանը թողարկվեց, որոնք էլ խթան հանդիսացան Լեռնային Ղարաբաղում էներգահամակարգի ձևավորմանը: Նրանց հաջորդեցին փոքր հզորության դիզելային էլեկտրակայանների տեղադրումներ Ստեփանակերտում /այժմյան Քաղցանցին հարակից շուկայի շենքը/ և շրջկենտրոններում:

1940 թվականին փոքր հիդրոէլեկտրակայանի /ՓՀԷԿ/ շինարարություն սկսվեց Թար-Թառ գետի վրա` Մատաղիս գյուղին հարակից, որը գործարկվեց 1947 թվականին` էլեկտրական էներգիա մատակարարելով նաև հարևան հանրապետության Միր-բաշիր քաղաքին:

1954 թվականին շահագործման հանձնվեց Աղդամ-Ստեփանակերտ 35կՎ օդային գիծը և 35/6կՎ 2x1800կՎԱ հզորության տրանսֆորմատորային ենթակայանը, որը ապահովեց Ստեփանակերտի և իր արվարձանների էլեկտրամատակարարումը, ինչպես նաև Շուշի քաղաքը: Կառուցվեծ Ասկերանի 35/10կՎ ենթակայանը` ապահովելով էլեկտրամատակարարում Ասկերանին, քիչ անց նաև շրջակա գյուղերին` 10կՎ օդային գծերով:

Հադրութի շրջանի Իշխանագետի վրա 1955 թվականին սկսվեց կառուցվել միանգամից երեք փոքր ՀԷԿ-եր: 1957-ին գործարկվեց Տումի և Մեծ Թաղլար ՓՀԷԿ-րը 55 և 50կՎտ հզորությամբ, 1958-ին 80կՎտ հզորությամբ Տողի ՓՀԷԿ-ը:

Նշված էլեկտրաէներգիայի աղբյուրները գործում էին իրարից անկախ և սահմանափակ: Ժամանակը աստիճանաբար պարտադրում էր իր կամքը, գյուղատնտեսության և արդյունաբերության զարգացումը առանց էներգետիկ համակարգի անհնար էր իրագործել, այդ իսկ պատճառով սկսվեց Լեռնային Ղարաբաղի էլեկտրաֆիկացման բուռն զարգացման շրջան:

1959-1963թ.թ. կառուցվեցին


Մարտունու շրջանում

110/35/10կՎ «Մարտունի» և 35/10կՎ «Կարմիր Շուկա» տրանսֆորմատորային ենթակայաններ, հետագայում` 35/10կՎ «Գևորգավան» տրանսֆորմատորային ենթակայանը` իրենց 10կՎ օդային գծերով:


Հադրութի շրջանում

35/10կՎ «Հադրութ», հետագայում` 35/10կՎ «Հին Թաղլար» և 35/10կՎ «Առաքյալ» տրանսֆորմատորային ենթկայանը` իրենց 10կՎ օդային գծերով:


Մարտակերտի շրջանում

110/10կՎ «Կիչան», 35/10կՎ «Մարտակերտ», հետագայում` 35/10կՎ «Մատաղիս», 35/10կՎ «Կարմիրավան», 35/10կՎ «Լևոն Արխ» տրանսֆորմատորային ենթակայանները` իրենց 35կՎ և 10կՎ օդային գծերով:


Ասկերանի շրջանում

35/10կՎ «Ասկերան» տրանսֆորմատորային ենթակայանը` իր 10կՎ օդային գծերով:

1964 թվականին շահագործման հանձնվեց 110կՎ Աղդամ-Ստեփանակերտ-Շուշի-Լաչին-Շինուհայր օդային գիծը, միաժամանակ կառուցվեցին 110/35/10կՎ «Ստեփանակերտ», 110/10կՎ «Շուշի», 110/10կՎ «Լիսագոր» և 110/35/10կՎ «Բերձոր» ենթակայանները, իրենց 35 և 10կՎ օդային գծերով: Այս ամենի իրագործումը հնարավորություն ընձեռնեց Լեռնային Ղարաբաղի ամբողջ տարածքում ստեղծել համեմատաբար կայուն էներգետիկ համակարգ, որի բազայի վրա ստեղծվեց Ստեփանակերտի էլեկտրացանցը, այն 2005 թվականին վերանվանվեց «Արցախէներգո» ՓԲԸ:

1976 թվականին շահագործման հանձնվեց Թար-Թառ գետի վրա կառուցված հիդրոէլեկտրակայանը` 2x25ՄՎտ հզորությամբ, 63000 կՎԱ հզորության, 110/35/10կՎ տրանսֆորմատորով: 1992 թվականին ավարտելով 110կՎ Թար-Թառ ՀԷԿ-Ստեփանակերտ օդային գիծը, կառուցվեցին նոր 110կՎ ենթակայաններ` 110/35/10կՎ «Հաթերք» և 110/10կՎ «Վանք» և «Թար-Թառ» ՀԷԿ-ը մտավ Հայաստանի Հանրապետության Էներգահամակարգ:

Զարգացած, ապահով և հուսալի էներգահամակարգը գրավականն է երկրի տնտեսական առաջընթացի և բարգավաճման, որի իրականացման համար ընթացք է տրված էներգետիկ համակարգի անկախության իրականացմանը,որի ծրագրային միջոցառումները ընդգրկում են սեփական էներգապաշարների առաջնահերթ օգտագործում:

ԼՂՀ-ում լայն թափ է ստացել փոքր ՀԷԿ-ի շինարարությունը:

Կառուցվում են կասկադներ`

Թրղի գետի վրա

- Թրղի-1 ՓՀԷԿ – 3 x 1.0 ՄՎտ հզորությամբ, որը արդեն գործում է,

- Թրղի-2 ՓՀԷԿ – 2 x2.96 ՄՎտ հզորությամբ կգործի 2011թ-ին,

- Թրղի-3 ՓՀԷԿ – 2 x 2.1 ՄՎտ հզորությամբ:


Մատաղիսում

- թիվ 1 – 3 x 1.6 ՄՎտ հզորությամբ,

- թիվ 2 – 3 x 1.0 ՄՎտ հզորությամբ:


Աղավնո գետի վրա

- «Սյունիք-1» ՓՀԷԿ - 3 x 1 ՄՎտ հզորությամբ, որը արդեն գործում է,

- «Սյունիք-2» ՓՀԷԿ - 4 x 1 ՄՎտ հզորությամբ կգործի 2011թ-ին,

- «Սյունիք-3» ՓՀԷԿ:

Ներկայումս ԼՂՀ տարածքում գործում են 110կՎ տրանսֆորմատորային ենթակայաններ`

  1. 110/35/10կՎ 1 x 63000կՎԱ «Թար-Թառ» ՀԷԿ,
  2. 110/35/10կՎ 2 x 25000կՎԱ «Ստեփանակերտ» ,
  3. 110/35/10կՎ 1 x 16000կՎԱ + 1 x 25000կՎԱ «Շուշի» ,
  4. 110/35/10կՎ 1 x 6300կՎԱ + 1 x 10000կՎԱ «Հաթերք»,
  5. 110/10կՎ 1 x 6300կՎԱ «Վանք»,
  6. 110/35/10կՎ 1 x 5600կՎԱ «Բերձոր»:

35կՎ տրանսֆորմատորային ենթակայաններ

  1. 35/10կՎ 1 x 6300կՎԱ + 1 x 10000կՎԱ «Մետաքսագործ»,
  2. 35/10կՎ 1 x 4000կՎԱ + 1 x 5600կՎԱ «Բերդ»,
  3. 35/10կՎ 1 x 4000կՎԱ «Իվանյան»,
  4. 35/10կՎ 1 x 1000կՎԱ «Վրեժավան»,
  5. 35/10կՎ 1 x 1600կՎԱ «Սխնաղ»,
  6. 35/10կՎ 1 x 6300կՎԱ + 1 x 10000կՎԱ «Մարտունի»,
  7. 35/10կՎ 1 x 1600կՎԱ + 1 x 2500կՎԱ «Կարմիր Շուկա»,
  8. 35/10կՎ 2 x 4000կՎԱ «Հադրութ»,
  9. 35/10կՎ 1 x 1800կՎԱ +1 x 2500կՎԱ «Ծակուռի»,
  10. 35/10կՎ 1 x 1800կՎԱ «Առաքյալ»,
  11. 35/10կՎ 2 x 6300կՎԱ «Մարտակերտ»,
  12. 35/10կՎ 1 x 2500կՎԱ + 1 x 4000կՎԱ «Մաղավուզ»,
  13. 35/10կՎ 1 x 6300կՎԱ «Գետավան»,
  14. 35/10կՎ 1 x 2500կՎԱ «Երիցվանք»,
  15. 35/10կՎ 1 x 2500կՎԱ «Կովսական»,
  16. 35/10կՎ 1 x 1600կՎԱ «Դիցմայրի»,
  17. 35/10կՎ 1 x 6300կՎԱ «Դրմբոն»,
  18. 35/10կՎ 1 x 4000կՎԱ «Թրղի-1»,
  19. 35/10կՎ 1 x 4000կՎԱ «Սյունիք-1»: